Մատչելիության հղումներ

Իտալիայում երկաթուղային աղետի հետեւանքով 13 մարդ է զոհվել



Անցած գիշեր Իտալիայի հյուսիսում առնվազն 13 մարդ զոհվել եւ 36-ը վիրավորվել է` հեղուկ գազ տեղափոխող գնացքի` գծերից դուրս գալու եւ պայթյունի հետեւանքով: Զոհվածներից առնվազն երկուսը երեխաներ են:

Հռոմից շուրջ 350 կիլոմետր հյուսիս գտնվող Վիարեջիո քաղաքի կայարանի մերձակայքից պայթյունից հետո ավելի քան հազար մարդ է տարհանվել:

Պայթյունին հաջորդել է կրակի տարածումը քաղաքի փողոցներում: Հրշեջները ամբողջ գիշեր աշխատել են` տեղայնացնելու համար հրդեհը:

Իտալիայի երկաթուղու պաշտոնյաների փոխանցմամբ, աղետը տեղի է ունեցել, երբ վագոններից մեկը դուրս է եկել գծերից` իր հետեւից քաշելով մյուս չորս վագոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG