Մատչելիության հղումներ

Պահապանների խորհուրդը հաստատեց Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները


Իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդը այսօր հաստատել է Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվել է: Այդ մասին հաղորդում են Իրանի պետական լրատվամիջոցները:

Պահապանների խորհուրդը որոշումը կայացրել է քվեների մասնակի վերահաշվարկից հետո:

Խորհուրդը առաջարկել էր կատարել քվեների 10 տոկոսի վերահաշվարկ, թեեւ ընդդիմությունը պահանջում էր չեղյալ հայտարարել հունիսի 12-ի քվեարկությունը` համատարած խախտումների պատճառով, եւ նոր ընտրություններ նշանակել:

Ըստ ականատեսների, Պահապանների խորհրդի որոշման հրապարակումից առաջ Թեհրանի հրապարակները գտնվում էին իրավապահների ուժեղացված հսկողության տակ:

Իրանի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը հետեւել էին նախագահի ընդդիմադիր թեկնածու, երկրի նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավիի կողմնակիցների բողոքի զանգվածային ցույցերը, որոնք հաճախ վերաճում էին բախումների իրավապահների հետ: Այդ բախումների հետեւանքով զոհվել է շուրջ երկու տասնյակ մարդ, կան հարյուրավոր վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG