Մատչելիության հղումներ

logo-print

Անդին, Ջոն Բոն Ջովին եւ Ջոան Բաէզը սատարում են իրանցի ընդդիմադիրներին


Շոու բիզնեսի հայտնի աստղերն իրենց համերաշխությունն են հայտնում Իրանի ընդդիմադիրներին: YouTube կայքէջում տեղադրված է ծագումով իրանահայ հայտնի երգիչ Անդի Մադադյանի եւ Ջոն Բոն Ջովիի ձայնագրած երգը՝ Stand By Me («Մնա ինձ հետ»):

Հոլովակի տեսագրությանը մասնակցել են «Բոն Ջովի» խմբի կիթառահար Ռիչի Սամբորան եւ անվանի այլ երաժիշտներ:



«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը նշում է, որ այս կատարողները հիմա չունեն Իրանում երգելու հնարավորություն, մինչդեռ YouTube-ի այցելուներից մեկն արդեն այսպիսի մեկնաբանություն է տեղադրել. - «Թող «Բոն Ջովի»-ն լինի ամերիկյան առաջին առասպելական խումբը, որը ելույթ կունենա Իրանում... մոտ ապագայում»:

Մեկ այլ գերաստղ՝ Ջոան Բաէզը իր կայքում տեղադրել է ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման օրհներգ համարվող We Shall Overcome-ը («Մենք մի օր կհաղթենք»), որի մի հատված նա նույնպես պարսկերեն է երգում:



«Կատարումը նվիրում եմ Իրանի ժողովրդին», - ասում է ֆոլք-ռոքի 68-ամյա առասպելական կատարողն ու հավատացնում. - «Մենք մի օր կհաղթենք, հավատում եմ, որ մի օր՝ ձեռք ձեռքի տված, միասին կքայլենք, մենք չե՜նք վախենում, ամբողջ սրտովս եմ հավատում, որ մի օր մենք կհաղթենք»:
XS
SM
MD
LG