Մատչելիության հղումներ

logo-print

Չինաստանը յուրովի է նշում թմրամիջոցների դեմ պայքարի օրը


Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա նախաշեմին Չինաստանում 20 մարդ մահապատժի է ենթարկվել եւ հարյուրավոր մարդիկ դատարանի առջեւ են կանգնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մեղադրանքներով:

«Սինխուա» լրատվական գործակալության փոխանցմամբ` մահապատիժները ի կատար են ածվել եւ դատավարությունները ընթացել են երկրի տարբեր շրջաններում:

Հաղորդվում է, որ 6 դատապարտյալներ մահապատժի են ենթարկվել հինգշաբթի օրը մայրաքաղաք Պեկինում:

Հունիսի 26-ը Թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր է հռչակել Միավորված Ազգերի Կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG