Մատչելիության հղումներ

logo-print

Միխեիլ Սահակաշվիլին ավարտեց այցը Հայաստան


Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ տիկին Սանդրա Ռուլովսի հրաժեշտի արարողությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:

Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով Միխեիլ Սահակաշվիլին պարգեւատրվել է Պատվո շքանշանով։ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի վկայությամբ՝ պետական բարձր պարգեւը Վրաստանի նախագահին շնորհվել է «հայ - վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի եւ Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG