Մատչելիության հղումներ

Հայաստանին ԱՄՀ-ի օժանդակությունը հասցվեց 822.7 միլիոն դոլարի


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը երկուշաբթի օրը ավարտել է ստենդբայ համաձայնագրի (Stand-By Arrangement) շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի առաջին ուսումնասիրությունը եւ հավանություն տվել ԱՄՀ-ի ֆինանսական օժանդակությունը մինչեւ 533.6 միլիոն հատուկ փոխառության իրավունքին (շուրջ 822.7 միլիոն դոլար կամ Հայաստանի քվոտայի 580 տոկոսը) համարժեք գումար ավելացնելու հարցին:

ԱՄՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն` այս որոշումները հնարավորություն են տալիս անմիջապես տրամադրել 102.7 միլիոն ՀՓԻ (շուրջ 158.3 միլիոն դոլար)` տեղաբաշխված ընդհանուր գումարը հասցնելով 264.2 միլիոն ՀՓԻ-ի (շուրջ 400 միլիոն դոլար):

Խորհուրդը նաեւ ազատել է կառավարությանը «բանկային համակարգի զուտ վարկավորման» եւ «ծրագրի հարկաբյուջետային հաշվեկշռի» մասով կատարողական չափորոշիչների պահանջից:

28 ամիս տեւողությամբ 368 միլիոն ՍԴՌ-ի (շուրջ 540 միլիոն դոլար) օժանդակության վարկային ծրագիրը (Stand-By Arrangement) Հայաստանի համար ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է մարտի 6-ին:

Փոփոխված համաձայնագիրը կոչված է օժանդակել կառավարության տնտեսական ծրագրին` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սպասվածից ծանր ազդեցության պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG