Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը ընդունեց որոշում համաներման մասին


Հայաստանի Ազգային ժողովը այսօր կայացած արտահերթ նստաշրջանում ընդունեց որոշում համաներում հայտարարելու մասին:

Որոշմանը կողմ քվեարկեց 98, դեմ` 1 եւ ձեռնպահ` 3 պատգամավոր:

Համաներման առաջարկությունը ներկայացրել էր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ում նախաձեռնությամբ էլ հրավիրվել էր խորհրդարանի արտահերթ նստաշրջանը:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր միայն տվյալ հարցը:

Չորեքշաբթի օրը կայացած փակ նիստում Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկությանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG