Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայաստանցու առեւանգման կասկածանքով չորս մարդ է ձերբակալվել


Մոսկվայում իրավապահները երեկ չորս գործազուրկների են ձերբակալել, որոնք կասկածվում են Հայաստանի քաղաքացու առեւանգման մեջ:

Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցել են քաղաքի իրավապահ մարմիններից, Հայաստանի քաղաքացուն առեւանգել էին հունիսի 5-ին Շերեմետեւսկայա փողոցի վրա: Հետագայում հայաստանցուն հաջողվել է ինքնուրույն դուրս պրծնել գերությունից:

Ձերբակալվածներից երեքը նախկինում դատված են:

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել մարդու առեւանգման հատկանիշներով: Ռուսաստանի քրեական օրենսգրքով տվյալ հանցագործության համար սահմանված ամենախիստ պատիժը 15 տարվա ազատազրկումն է:

Հայաստանցու կամ ձերբակալվածների ինքնությունը, ինչպես նաեւ գործի հետ կապված այլ մանրամասներ աղբյուրը չի հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG