Մատչելիության հղումներ

ԵՄ-ի ղեկավարները հավանություն տվեցին Բարոզուի թեկնածությանը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում


Եվրամիության անդամ երկրների ղեկավարները երեկ Բրյուսելում սկսված հանդիպման ժամանակ հավանություն են տվել Ժոզե Մանուել Բարոզուի թեկնածությանը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Բարոզուի վերանշանակումը այժմ ենթակա է Եվրախորհրդարանի հաստատմանը:

53-ամյա Բարոզուն Եվրամիության գործադիր մարմինը ղեկավարում է 2004 թվականից: Եվրախորհրդարանի կողմից հաստատվելու դեպքում նա կպաշտոնավարի եւս 5 տարի:

Եվրամիության գագաթնաժողովը այսօր շարունակում է աշխատանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG