Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը հանվել է թրաֆիքինգի «հատուկ վերահսկման» ցուցակից


ԱՄՆ – Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցուցադրում է Պետքարտուղարության հրապարակած զեկույցը «Մարդկանց թրաֆիքինգի» մասին, Վաշինգտոն, 16-ը հունիսի, 2009 թ.

ԱՄՆ – Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ցուցադրում է Պետքարտուղարության հրապարակած զեկույցը «Մարդկանց թրաֆիքինգի» մասին, Վաշինգտոն, 16-ը հունիսի, 2009 թ.

Մատնանշելով Հայաստանի կառավարության ձեռնարկած «նշանակալի» քայլերը` ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հանել է Հայաստանը այն երկրների ցուցակից, որոնք, Միացյալ Նահանգների կառավարության կարծիքով, բավարար աշխատանք չեն կատարում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի զոհերին աջակցություն ցուցաբերելու առումով:

Հայաստանը տարիներ շարունակ ընդգրկվում էր այս «հատուկ վերահսկման» ցուցակում, եւ ԱՄՆ-ի կառավարության տարեկան զեկույցներում դիտարկվում էր որպես մարդկանց թրաֆիկինգի աղբյուր եւ թրաֆիքինգի տարանցիկ երկիր:

2007 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց թրաֆիքինգի դեմ պայքարի երկրորդ պետական ծրագիրը: Մեկ տարի անց բարձրացվեց ծրագրի իրականացմամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կարգավիճակը, հանձնաժողովի նախագահ նշանակվեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Նշանակալիորեն խստացվեցին նաեւ մարդկային թրաֆիքինգի համար Քրեական օրենսգրքով սահմանվող պատժաչափերը, քայլեր ձեռնարկվեցին, մասնավորապես, Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ մարմնավաճառներ տեղափոխող հանցագործ խմբերի բացահայտման ուղղությամբ:

«Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը դեռեւս լիարժեքորեն չեն համապատասխանում թրաֆիքինգը բացառելու համար սահմանվող նվազագույն չափանիշներին, սակայն իշխանությունները նշանակալի քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ», - ասվում է հունիսի 16-ին հրապարակված Պետքարտուղարության զեկույցում` որը ներկայացնում է 175 երկրներում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ջանքերը եւ ներառում է այս ոլորտում արձանագրված իրավիճակը 2008 թվականի ապրիլից 2009 թվականի մարտ ամիսներին:

Զեկույցը նաեւ նշում է, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանի օրինապահ մարմինները թրաֆիքինգի համար քրեական հետապնդում են իրականացրել 8 կասկածյալների նկատմամբ, որոնցից 4-ը դատապարտվել են 2-ից 7.5 տարվա ազատազրկման:

Պետքարտուղարությունը նաեւ ողջունել է Հայաստանի կառավարության որոշումը` երկրում գործող թրաֆիքինգի զոհերի 2 ապաստարանների համար 2009 թվականի պետբյուջեով 55 հազար դոլար հատկացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG