Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Կոնգրեսը սկսում է ֆինանսական համակարգի բարեփոխման օրինագծի քննարկումները


Հինգշաբթի օրվանից Միացյալ Նահանգների Կոնգրեսը սկսելու է ֆինանսական համակարգի բարեփոխմանը կոչված օրինագծի քննարկումները: Նախօրեին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե այդ փաթեթը ֆինանսական համակարգը կարգավորելու ամենաընդգրկուն փոփոխություններն են 1930-ական թվականի մեծ ճգնաժամի տարիների բարեփոխումներից հետո:

Ըստ Օբամայի` երկրի ընթացիկ խնդիրները «սխալների կասկադի» ու կորցրած հնարավորությունների հետեւանք են:

88-էջանոց օրինագիծը կոչված է բարեփոխել ամերիկյան ֆինանսական համակարգը: Այս օրինագծի էությունն այն է, որ կառավարությունը ավելի ընդգրկվի, ավելի մոտիկից հետեւի ֆինանսական շուկայի իրավիճակին, ինչպես նաեւ բանկային համակարգին ու ներդրումների ոլորտին:

Սպիտակ տան առաջարկությունները, ֆինանսական համակարգը բարեփոխելու պլանները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Օրինագիծը պետք է հաստատվի Կոնգրեսում, որի` այդ հարցով առաջին նիստը տեղի է ունենալու այսօր:

Ամերիկյան ֆինանսական համակարգից սկսվեց նախ հիփոթեքային, այնուհետեւ` ֆինանսական ու նաեւ տնտեսական ճգնաժամը, որը վերածվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` Օբամայի պլանը նախատեսում է նոր իրավասություն տալ Միացյալ Նահանգների Դաշնային ռեզերվային ծառայությանը` կենտրոնական բանկին, ֆինանսական համակարգը վերահսկելու եւ սպառողներին պաշտպանելու համար այնպիսի չարաշահումներից, որոնք մեծ բացասական դեր ունեցան այս ճգնաժամում:

Երեքշաբթի օրը Օբաման հեռուստատեսային հարցազրույցում ասել էր, թե այդ պլանը շատ ամուր կարգավորող միջոցառումներ են, որոնք կարող են կանխել նման ճգնաժամերի կրկնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG