Մատչելիության հղումներ

Հրազդան ՋԷԿ-ի տարածքում փլուզման հետեւանքով 4 չինացի շինարար է զոհվել


Հրազդան ՋԷԿ-ի տարածքում հունիսի 16-ին տեղի ունեցած փլուզման հետեւանքով 4 չինացի շինարարներ են զոհվել:

Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկագրի համաձայն, չինական HPCC-3 ընկերության աշխատակիցների կողմից Հրազդան ՋԷԿ-ին հարակից` «Հայռուսգազարտ» ընկերության 5-րդ բլոկի ծխնելույզի վրա աշխատանքներ իրականացնելիս շրջվել է շինարարական հարթակը:

Փլուզման հետեւանքով 26 մետր բարձրությունից վայր են ընկել 4 չինացի շինարարներ` Լի Ջուան Սյունը, Լի Թուան Լին, Լի Ջիան եւ Յուան Փոլ Քսին, ովքեր տեղում զոհվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG