Մատչելիության հղումներ

Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում փլուզման հետեւանքով զոհվել են չինացի 4 շինարարներ


Երեկ երեկոյան Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում փլուզման հետեւանքով զոհվել են չինացի 4 շինարարներ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` պատահարի մասին տեղեկությունը ստացվել է ժամը 18.00-ին:

Դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության եւ Հրազդանի ՋԷԿ-ի հրշեջ փրկարար ջոկատի ղեկավարները, որոնք, համաձայն հաղորդագրության, պարզել են, որ չինական HPCC-3 ընկերության աշխատակիցների կողմից ՋԷԿ-ին հարակից` «Հայռուսգազարդ» ընկերության 5-րդ բլոկի ծխնելույզի վրա աշխատանքներ իրականացնելիս շրջվել է շինարարական հարթակը, ինչի հետեւանքով 26 մետր բարձրությունից վայր են ընկել չինացի շինարարներ Լի Ջուան Սյունը, Լի Թուան Լին, Լի Ջիան եւ Յուան Փոլ Քսին, որոնք տեղում զոհվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG