Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց արցախցի գեղանկարիչների ցուցահանդեսը


Արցախցի նկարիչների ցուցահանդեսը Երեւանում

Արցախցի նկարիչների ցուցահանդեսը Երեւանում

Երեքշաբթի օրը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվեց արցախցի գեղանկարիչների ցուցահանդեսը:

Ներկայացված է 34 ստեղծագործողների ավելի քան 110 աշխատանք՝ քանդակ, գեղանկար, գրաֆիկա:

Արցախի նկարիչների միության նախագահ Լենոր Զախարյանը ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց, որ արցախցի նկարիչներն այսօր նույն հոգսերն ունեն, ինչ հայաստանցի արվեստագետները:

«Հոգսերը շատ են», - ասաց նա: - «Լրիվ նկարիչները ապահովված չեն արվեստանոցներով, պետական պատվերներ չկան»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես են ապրում արցախցի նկարիչները, Զախարյանը արձագանքեց. - «Արցախցին որքան վատ լինի, էլի ապրելու է: Միանշանակ ապրելու է…»:

Հրանտ Մնացականյանի, Գեւորգ Սարգսյանի, Սամվել Թավադյանի եւ արցախցի մյուս գեղանկարիչների ցուցահանդեսը մի յուրօրինակ հանդարտություն ու խաղաղություն է ներշնչում:

Արցախցի գեղանկարիչներից Արկադի Բաղդասարյանը (Արկո) ցուցահանդեսին ներկայացրել է իր նոր աշխատանքները՝ «Ձոն Գանձասարին», «Արցախի վերածնունդը», «Ձոն ազատամարտիկին» եւ այլն:

«Բաց գույներ են», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արկոն: - «Փառք Աստծո, փրկվեց մեր Գանձասարը եւ ամբողջ Արցախը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG