Մատչելիության հղումներ

Մումբայի ահաբեկչությունից հետո առաջին անգամ հանդիպեցին Հնդկաստանի եւ Պակիստանի ղեկավարները


Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը եւ Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին այսօր հանդիպում են ունեցել Եկատերինբուրգում` Շանհայան համագործակցության կազմակերպության հավաքի շրջանակներում:

Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է Մումբայում անցած տարվա նոյեմբերին կատարված ահաբեկչական հարձակումից հետո, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին:

Հնդկաստանը պնդում է, որ Մումբայի հարձակումը կատարել են Պակիստանի տարածքում ճամբարներ ունեցող գրոհայինները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG