Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ին չի գոհացրել ընտրությունների որակը


Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում, մայիս, 2009 թ.

Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում, մայիս, 2009 թ.

Երեւանի ավագանու ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի խոսքով, անցած ընտրությունների որակը իրենց եւս «չի գոհացրել»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը «ոչ արդյունավետ» գնահատեց ընտրությունները. - «Բնականաբար, մեզ եւս չեն գոհացրել ընտրությունների որակը, մեր ընտրական մշակույթում հերթական անգամ բեկում տեղի չունեցավ, հենց դատախազությունը ինքը բազմաթիվ տեղամասերում վիճահարույց խնդիրներ է տեսել: Դա բավական է, որ մենք ընտրությունների որակը եւ բովանդակությունը գնահատենք ոչ խիստ արդյունավետ»:

Հարցին, թե այդ պարագայում ինչու չեն բողոքարկել, Զոհրաբյանը արձագանքեց. - «Հերթական անգամ աշխատում է ընտրական մշակույթի մի մեխանիզմ, որի մաս կազմում է նաեւ ընտրողը ինքը: Եթե ընտրողը գումարը վերցնում է եւ գնում քվեարկելու, դու արդեն կանգնում ես բարոյական փակուղու առջեւ»:

«Անհեթեթ» ու «անհիմն» որակելով շրջանառվող լուրերը, թե «Բարգավաճ Հայաստան»-ը Հանրապետական կուսակցության հետ բանակցել է 4 համայնքների ղեկավարների պաշտոններn իրենց տալու շուրջ՝ Զոհրաբյանը շարունակեց. - «Որեւէ մակարդակում որեւէ օր, որեւէ րոպե, որեւէ ժամ նման կարգի քննարկումներ չեն եղել: Բանակցություններ չեն եղել, չեն լինելու: «Բարգավաճ Հայաստան»-ի դիրքորոշումը հստակ է՝ ով ստացել է մեծամասնություն, նա էլ կնշանակի վարչական շրջանների ղեկավարներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG