Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան․ «Թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն կայացած ուժեր են»


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, Ազգային ժողովի խմբակցության ներկայացուցիչ Րաֆֆի Հովհաննիսյանը երկուշաբթի Հայաստանի ընդդիմադիր ուժերին կոչ արեց ստեղծել «ավելի լայն ընդդիմադիր խորհրդակցության ավանդույթ»։

«ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ուրբաթ օրը հայտարարել էր, թե վերջին զարգացումները եւ, մասնավորապես, Երեւանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Հայ ազգային կոնգրեսը, իբրեւ քաղաքական ուժ, կայացած չէ»։ «ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նույնպես քննադատել էր ընդդիմադիր Կոնգրեսին։

Այդուհանդերձ, լրագրողների հետ զրույցում, նշելով, որ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, մեծ ներդրում ունենալով ժողովրդավարական շարժման մեջ, «իրավունք ունեն իրենց տեսակետը արտահայտելու», Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց․ - «Ես, օրինակ, համարում եմ, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ՀՅԴ-ն կայացած ուժեր են, եւ արժե, որ հաղթահարեն իրենց փոքրիկ դրոշակների պահը եւ ստեղծեն ավելի լայն ընդդիմադիր խորհրդակցության ավանդույթ»։

Հովհաննիսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն եւ «Ժառանգությունը» պետք է խորհրդակցություններ նախաձեռնեն՝ համագործակցության նոր դաշտ ձեւավորելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG