Մատչելիության հղումներ

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովում սկսվեց վերահաշվարկը


Հանձնաժողովի անդամների, կուսակցությունների վստահված անձանց եւ դիտորդների ներկայությամբ վերահաշվարկը սկսվեց ընտրատարածքի թիվ 17 տեղամասի քվեաթերթիկների հաշվարկից:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկված 373 քվեաթերթիկները նվազեցին 3-ով, Ժողովրդական կուսակցության օգտին տրված ձայները՝ 7-ով, մեկական ձայնով պակասեցին ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկիր»-ի օգտին տրված քվեները:

Մեկական քվեով ավելացան Հայ ազգային կոնգրեսի եւ Դաշնակցության օգտին տրված ձայները, երկուսով՝ ՀԱՍԿ-ի ձայները:

Քվեաթերթիկների վերահաշվարկի ընթացքում դատական մարմինների եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների միջեւ վեճ ծավալվեց. խնդիրն այն էր, որ արդեն ստուգված ծրարները կրկնակի ստուգման էր ենթարկում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը՝ հայտնաբերելով տասնյակ չկնքված ծրարներ:

Այս ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Րաֆֆի Բարսեղյանը, համաձայն Ընտրական օրենսգրքի 27.1-ի 3-րդ ենթակետի, ընտրատարածքային հանձնաժողովի նախագահից գրավոր պահանջել էր թիվ 7 ընտրատարածքի բոլոր 33 տեղամասերի գրանցումների մատյանը՝ գրանցումների քաղվածքները ստուգելու համար:

«Բոլոր 33 տեղամասերի գրանցումների մատյանը ստուգելուց [հետո] պարզվեց, որ որեւիցե մատյանում որեւիցե գրանցում գոյություն չունի: Մեր դիմում-բողոքները [վստահված անձանց] ոչ մի տեղ արձանագրված չեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բարսեղյանը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG