Մատչելիության հղումներ

logo-print

Հաստատվել է Հանրային խորհրդի կազմը. այն կգլխավորի Վազգեն Մանուկյանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի անդամների կազմը հաստատելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, հաստատվել է Հանրային խորհրդի 24 անդամների կողմից ներկայացված հետեւյալ կազմը` Ռոբերտ Աթոյան, Ստեփան Գիշյան, Կարինե Դանիելյան, Հովհաննես Թադեւոսյան, Բաբկեն Հարությունյան, Հենրիկ Հովհաննիսյան, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան, Արա Մինասյան, Հովիկ Մուսայելյան, Հայկ Սարգսյան, Սոս Սարգսյան, Արմեն Տեր-Տաճատյան:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը մայիսի 30-ին կարգադրություն է ստորագրել Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահ նշանակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG