Մատչելիության հղումներ

Ժամը 20:00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 52,85 տոկոսը


Ժամը 20:00-ի դրությամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է մայրաքաղաքի 771 հազար 477 ընտրողներից 407 հազար 745-ը կամ 52,85 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալներով, թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք) քվեարկությանը մասնակցել է ընտրողների 52,38 տոկոսը, թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք)` 51,59 տոկոսը, թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք)` 49,86 տոկոսը, թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր)` 45,40 տոկոսը, թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն, Արաբկիր)` 49,92 տոկոսը, թիվ 6 ընտրատարածքում (Աջափնյակ)` 51,48 տոկոսը, թիվ 7 ընտրատարածքում (Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա)` 67,49 տոկոսը, թիվ 8 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ)` 64,03 տոկոսը, թիվ 9 ընտրատարածքում (Կենտրոն, Աջափնյակ)` 51,63 տոկոսը, թիվ 10 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ)` 47,49 տոկոսը, թիվ 11 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի)` 56,24 տոկոսը, թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի)` 55,83 տոկոսը, թիվ 13 ընտրատարածքում (Էրեբունի, Նուբարաշեն)` 44,35 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG