Մատչելիության հղումներ

Ժամը 17:00-ի դրությամբ` քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 42 տոկոսը


Ժամը 17:00-ի դրությամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է մայրաքաղաքի 771 հազար 477 ընտրողներից 321 հազար 403-ը կամ 41,66 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված տվյալներով, թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք) քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44,2 տոկոսը, թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք)` 42,41 տոկոսը, թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն, Նոր-Նորք)` 40,29 տոկոսը, թիվ 4 ընտրատարածքում (Արաբկիր)` 35,59 տոկոսը, թիվ 5 ընտրատարածքում (Դավիթաշեն, Արաբկիր)` 40,04 տոկոսը, թիվ 6 ընտրատարածքում (Աջափնյակ)` 41,81 տոկոսը, թիվ 7 ընտրատարածքում (Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա)` 49,55 տոկոսը, թիվ 8 ընտրատարածքում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ)` 43,45 տոկոսը, թիվ 9 ընտրատարածքում (Կենտրոն, Աջափնյակ)` 41,36 տոկոսը, թիվ 10 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ)` 38,77 տոկոսը, թիվ 11 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի)` 45,84 տոկոսը, թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի)` 46,09 տոկոսը, թիվ 13 ընտրատարածքում (Էրեբունի, Նուբարաշեն)` 32,85 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG