Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեցին նույն տեղամասում


Երեւանի ավագանու ընտրություններում նույն` թիվ 9/10 ընտրատեղամասում քվեարկեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քվեարկությունից հետո նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին:

Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող` Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քվեարկելով 9/5 տեղամասում, մասնավորապես, ասաց. - «Իմ ակնկալիքները շատ մեծ են: Թող լինեն արդար, ազատ ընտրություններ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցույան թիվ մեկ թեկնածու` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ե’ւ հույս, ե’ւ համոզմունք հայտնեց, որ «մի քայլ առաջ ընտրություններ են լինելու` ազնիվ, մաքուր, որը շատ կարեւոր է բոլորիս համար»:

Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը ասաց, թե ամեն ջանք գործադրելու է հնարավոր կեղծիքները կանխելու համար: «Այս ընտրություններում համագործակցում ենք ցանկացած ուժի հետ, ով գնում է դեպի արդար ընտրությունները, այդ թվում նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ», - վստահեցրեց Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG