Մատչելիության հղումներ

Դիտորդական առաքելությունը «խորին անհանգստություն» է հայտնել առաջիկա ընտրությունների վերաբերյալ


Երեւանի ավագանու ընտրությունների դիտարկում անցկացնող Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսը մայիսի 29-ին հայտարարություն է տարածել, որով «խորին անհանգստություն» է հայտնել նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումների եւ ահաբեկման մարտավարություն որդեգրելու վերաբերյալ ստացված հաղորդագրությունների առիթով:

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն, Հայաստանի կառավարության, ավագանու թեկնածուների եւ լրատվամիջոցների հետ ունեցած հանդիպումների արդյունքում Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսը «խորին անհանգստություն» է հայտնել խախտումների եւ ահաբեկման մարտավարություն որդեգրելու վերաբերյալ ստացված հաղորդագրությունների առիթով:

Մայիսի 29-ին Կոնգրեսի պատվիրակությունը խնդրել է լրացուցիչ հանդիպումներ անցկացնել Հայաստանի փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ` ընտրական գործընթացների օրինականությունը քննելու եւ ընդհանուր իրավիճակը պարզելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG