Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի Սենատը պատերազմական ծախսերի համար հաստատեց 91.3 միլիարդ դոլար


Միացյալ Նահանգների Սենատը երեկ հաստատել է օրինագիծը, որով նախատեսվում է 91.3 միլիարդ դոլար տրամադրել պատերազմական ծախսերի համար: Նախագծին կողմ է քվեարկել 86, դեմ` 3 սենատոր:

Հաջորդ տարվանից սկսած Աֆղանստանում ռազմական գործողությունների համար Միացյալ Նահանգները ծախսելու է ավելի շատ գումար, քան Իրաքում իրականացվող գործողությունների համար:

Միաժամանակ, Սենատը մերժել է Գուանտանամոյի բանտը փակելու նպատակով ֆինանսավորում հատկացնելու` նախագահ Բարաք Օբամայի առաջարկը:

Ընդունված օրինագծով Արժույթի միջազգային հիմնադրամին կտրամադրվի 100 միլիարդ դոլարի նոր վարկային գիծ, իսկ 1.5 միլիարդ դոլար կհատկացվի գրիպի հնարավոր համաճարակի դեմ պայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG