Մատչելիության հղումներ

logo-print

Երեսնամյա քաղաքացիական պատերազմը Շրի Լանկայում ավարտվեց


Շրի Լանկայի զինված ուժերը հայտարարել են, որ սպանել են ապստամբ «Թամիլյան վագրերի» երեք բարձրաստիճան զինվորականների եւ հայտնաբերել են խմբավորման առաջնորդի որդու դիակը:

Համաձայն հայտարարության, զինված ուժերը «Թամիլյան վագրերին» պարտության մատնելուց հետո վերջնական գործողություններն են իրականացնում` փնտրելով ապստամբների առաջնորդ Վելուպիլանի Փրաբհաքարանին:

Հաղորդվում է, որ ապստամբ ուժերի մնացորդները պատսպարվում են Շրի Լանկայի հյուսիս-արեւելքում գտնվող ջունգլիներում:

«Թամիլ Էլամի ազատագրման վագրեր» խմբավորումը կիրակի օրը խոստովանել է իր պարտությունը երեսնամյա քաղաքացիական պատերազմում:

Ասիայում ամենաերկարատեւ քաղաքացիական հակամարտության հետեւանքով զոհվել է ավելի քան 70 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG