Մատչելիության հղումներ

Պուտինը եւ Էրդողանը կքննարկեն թուրքական ատոմակայանի կառուցման հարցը


Սեւծովյան Սոչի քաղաքում այսօր տեղի կունենա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:

Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվելու են Ռուսաստանի կողմից Թուրքիայում կառուցվելիք ատոմակայանի կառուցման հետ կապված հարցեր:

Անցած տարվերջին հայտնի դարձավ, որ Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքի մոտակայքում ատոմակայան կառուցելու մրցույթը շահել էր ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG