Մատչելիության հղումներ

logo-print

Արեւելյան գործընկերությանը միացած երկրները «կարող են բարդություններ ունենալ»


ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը ասել է, թե Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին միացած երկրները կարող են բարդություններ ունենալ:

«ԲելաՊան» լրատվական գործակալության փոխանցմամբ` մայիսի 13-ին Մինսկում կայացած ասուլիսում Լեբեդեւը հայտարարել է, թե «օրենսդրությունը համապատասխանեցնելով Եվրամիության պահանջներին` կպահանջվի վերանայել ԱՊՀ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերը, եւ այդ ժամանակ երկրները պետք է ընտրություն կատարեն»:

Նա ասել է, թե տիրապետելով տնտեսական իրավիճակին, գտնում է, որ «այս փուլում Եվրամիությունը չի կարող փոխհատուցել այն կորուստները, որոնք կկրեն այդ երկրները Արեւելյան գործընկերությանը մասնակցելու արդյունքում»: ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի կարծիքով` Եվրամիության նախաձեռնության մասնակիցներին չի օգնի եւ Եվրամիության առաջարկած «նվազագույն օգնությունը»` 600 միլիոն դոլարը:

Լեբեդեւը հույս է հայտնել, որ ԱՊՀ-ի վեց երկրների մասնակցությունը Եվրամիության ծրագրին ազդեցություն չի ունենա ԱՊՀ-ում նրանց ակտիվության վրա, եւ նրանք «կմնան ԱՊՀ-ի անդամներ»:

Մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցած Եվրամիության գագաթնաժողովում ԱՊՀ-ի վեց երկիր, այդ թվում Հայաստանը, միացան Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրին, որով նախատեսվում է սերտացնել կապերը այդ երկրների ու Եվրամիության միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG