Մատչելիության հղումներ

logo-print

Արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ


Անցած գիշեր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` «հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Կուրոպատկինո, Գոյթեփե եւ Յարըմջա ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»:

Նույն աղբյուրի վկայությամբ` «[Ղարաբաղի] պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG