Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Ծառուկյանը արժանացել է «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակին


Միջազգային Եվրոպական շարժման Գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոները Գագիկ Ծառուկյանին է հանձնում մրցանակը

Միջազգային Եվրոպական շարժման Գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոները Գագիկ Ծառուկյանին է հանձնում մրցանակը

Հայաստանում արդեն չորրորդ անգամ Հայաստանի եվրոպական շարժման կողմից իրականացվող մրցանակաբաշխության արդյունքներով, «Տարվա լավագույն եվրոպացի» մրցանակին արժանացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Հայաստանի եւ եվրոպական պետությունների միջմշակութային երկխոսության խթանման եւ Հայաստանում Եվրոպական արժեքների ստեղծման եւ տարածման համար մշակութային ոլորտում «Տարվա Լավագույն Եվրոպական ներդրում» մրցանակը» շնորհվել է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսսովին:

Երկուշաբթի օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում մրցանակները հանձնել է Միջազգային Եվրոպական շարժման Գլխավոր քարտուղար Հենրիկ Կրոները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG