Մատչելիության հղումներ

Վախճանվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, անվանի արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

«Իգիթյանը մեր նորագույն պատմության հազվագյուտ անհատներից էր, մեր երկրի ու հայ մշակույթի երախտավորներից», - ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում։ - «Հենրիկը համարում էր, որ մտավորականը պետք է մտածելակերպով ու գործով միշտ բոլորից քայլ առաջ լինի։ Նա այդպիսին էր թե՛ հասարակական-քաղաքական կյանքում, թե՛ արվեստում։ Ժամանակակից արվեստի իգիթյանական թանգարանը նոր շունչ հաղորդեց մեր կերպարվեստի զարգացմանը, իսկ մանկական արվեստի գեղագիտական դաստիարակության կենտրոնն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում։ Հենրիկ Իգիթյանի համար արվեստը, հայ մշակույթի հարատեւությունը հավատամք էին։ Նա սիրում ու գնահատում էր մեր մշակույթը եւ պատգամում. «Մտե՛ք ժամանակակից արվեստի թանգարան, տեսե՛ք մեր մշակույթը, որն ուրիշներին չի զիջում»։

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։

Հանձնաժողովը տեղեկացրել է, որ մայիսի 13-ին, Երեւանի կամերային երաժշտության տանը` ժամը 12։00-14։00-ին տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի վերջին հրաժեշտը, այնուհետեւ` հուղարկավորության արարողությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG