Մատչելիության հղումներ

Զորքերի դուրսբերմանը վերաբերող հարց Պրահայում չի քննարկվել


Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը երկուշաբթի օրը պաշտոնապես հերքել է, թե Պրահայում նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը քննարկել են զորքերի դուրսբերմանը վերաբերող հարցեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը ի պատասխան «Արմինֆո» գործակալության հարցին, թե ինչպես կմեկնաբանի հայտարարությունները, որ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներից զորքերի դուրսբերման հարցը, պաասխանել է. - «Մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպմանը տարածքներից դուրս գալու հարց ընդհանրապես չի քննարկվել։ Քննարկումները հիմնականում ընթացել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, եւ դա բնական է, քանի որ դա արցախյան հիմնախնդրի կարգավորման կենտրոնական հարցն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG