Մատչելիության հղումներ

logo-print

Աժուբալիս. «Չենք կարող հանդուրժել լրագրողների անվտանգության դեմ սպառնալիքները»


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ իր խոսքում ԵԱՀԿ-ի անդամ պետություններին կոչ է արել ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար:

«Թվային լրատվամիջոցները 21-րդ դարում աննախադեպ հնարավորություններ են տրամադրել խոսքի ազատության եւ տեղեկատվության մատչելիության համար, սակայն մամուլի իրական ազատությունը շարունակում է խոչընդոտվել լրագրողների դեմ բռնության սպառնալիքների պատճառով: ԵԱՀԿ-ի տարածաշրջանի լրագրողներին շարունակում են սպառնալ, հալածել, ֆիզիկական հարձակումների ենթարկել եւ նույնիսկ սպանել պարզապես իրենց օրինական կարեւոր աշխատանքը կատարելու համար», - ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի փոխանցմամբ` հայտարարել է Աժուբալիսը:

«Մենք չենք կարող հանդուրժել լրագրողների անվտանգության դեմ այդ սպառնալիքները, ոչ էլ այն սահմանափակումները, որոնց կարող են հանգեցնել նման սպառնալիքները: ԵԱՀԿ-ի մասնակից պետությունները պետք է ավելին անեն, որպեսզի կատարեն լրատվամիջոցների ազատության ոլորտում իրենց ստանձնած պարտավորությունները եւ ապահովեն արդյունավետ օրենսդրության, կիրարկման գործընթացի եւ դատական գործիքների առկայությունը` լրագրողների անվտանգությունը երաշխավորելու համար», - ընդգծել է ԵԱՀԿ-ի գործող նախագահը:

ԵԱՀԿ-ի լիտվական նախագահությունը եւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը հունիսի 7-8-ը Վիլնյուսում կազմակերպում են համաժողով ԵԱՀԿ-ի տարածաշրջանում լրագրողների անվտանգության հարցերի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG