Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում հայտնաբերվել են Քադաֆիին, Մուբարաքին եւ Բեն Ալիին պատկանող բանկային հաշիվներ


Շվեյցարիայում հայտնաբերվել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին առնչվող ավելի քան 400 միլիոն դոլարի բանկային հաշիվներ: Այդ մասին տեղեկացրել է Շվեյցարիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Լարս Կնուխելը:

Նա հայտնել է, որ գտնվել են նաեւ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ու Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիին պատկանող հաշվեհամարներ:

Եգիպտոսի եւ Թունիսի նոր իշխանությունները դիմել են Շվեյցարիային` խնդրելով վերադարձնել այդ գումարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG