Մատչելիության հղումներ

Smart phone-երն արդեն կկարդան հայերեն տառերը


Այսուհետ smart phone-երը կամ «խելացի հեռախոսները» կկարողանան էկրանին ցուցադրել հայերեն տառերն ու նաեւ հայատառ տեքստ ուղարկել: Տեղեկատվական տեխնոլոգիաների մի քանի երիտասարդ մասնագետներ նախաձեռնել են «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագիրը եւ այն իրականացրել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի աջակցությամբ:

Մինչեւ հիմա հայերեն հնարավոր էր կարդալ ու գրել միայն Iphone եւ Blackberry հեռախոսներով: Ալեքսեյ Չալաբյանի, Ռուբեն Թառումյանի եւ Նորայր Չիլինգարյանի ջանքերով` ստեղծվել են 11 տառատեսակներ հատուկ smart phone-երի երեք հարթակաների համար՝ Android, Symbian, եւ Windows mobile:

Հեռախոսների եւ շարժական այլ սարքերի էկրաններին հայերեն տառատեսակները տեսնելու համար անհրաժեշտ է ներբեռնել եւ գործարկել նորաստեղծ տառատեսակները:

XS
SM
MD
LG