Մատչելիության հղումներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թ. ապրիլի 30-ից դադարեցվել է «Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սուսաննա Նազարյանի լիազորությունները տնօրենի պաշտոնում:

Հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերը, 121-րդ հոդվածի 1-ին մասը, 123-րդ հոդվածը:

Դեռ մի քանիս ամիս առաջ թիվ 2 ավագ դպրոցում աշակերտի եւ տնօրենի «վիճաբանությունը» հանգեցրել էր քրեական գործի հարուցման: Նախարարության աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել դպրոցում, եւ աշխատանքային պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր «նկատողություն»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG