Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենը կայցելի Հայաստան


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը մայիսի 3-5-ը կլինի Հայաստանում` դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Յոհաննեսը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ կառավարությանն առընթեր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում ավարտվում է այս սեպտեմբերին: Սկզբնապես այս ծրագրով նախատեսվում էր Հայաստանին տրամադրել շուրջ 235,6 միլիոն դոլար, սակայն Հայաստանի նախագահական վերջին ընտրություններից հետո Կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող ծրագրի ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը (մոտ 68 միլիոն դոլար), որով նախատեսվում էր վերականգնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ: Արդյունքում, ծրագրի ավարտին կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն ԱՄՆ դոլար, որն հիմնականում ուղղվել է գյուղատնտեսության զարգացմանը` Հայաստանի շուրջ 350 համայնքներին սնող ոռոգման համակարգերի վերակառուցմանն ու արդիականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG