Ստամբուլում Մայիսի 1-ն անցավ առանց միջադեպերի
30 տարի շարունակ Ստամբուլի Թաքսիմ հրապարակը փակ էր Աշխատավորների համերաշխության օրը նշելու համար: 2010 թվականից ի վեր արդեն երկրորդ իշխանությունները թույլատրում են Մայիսի 1-ը նշել հրապարակում: Այս անգամ մոտ 200 հազար մարդ էր հավաքվել: Ոստիկանության խիստ հսկողություն էր սահմանվել: Միջադեպեր չարձանագրվեցին: