Մատչելիության հղումներ

Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը դասվեց երանելիների շարքում


Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում այսօր հանդիսավորապես երանելի են հռչակել 1987-2005թթ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես Պողոս Երկրորդին՝ճանապարհ հարթելով վերջինիս սրբերի շարքը դասելու համար։

Պատարագին ներկա են եղել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ողջ աշխարհից, ինչպես նաեւ եվրոպական արքայական ընտանիքների ներկայացուցիչներ։

Հովհաննես Պողոս Երկրորդը 400 տարվա ընթացքում կաթոլիկ եկեղեցին առաջնորդած առաջին սլավոնացին էր, ով ծնվել էր 1920 թ-ին Լեհաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG