Մատչելիության հղումներ

Մեկշաբաթյա բացակայությունից հետո Ահմադինեժադը վերադարձել է աշխատանքի


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր մասնակցել է Կառավարության նիստին՝ ավելի քան մեկ շաբաթ տեւած բացակայությունից հետո։ Վերջին 8 օրերի ընթացքում, հաղորդումների համաձայն, Ահմադինեժադը չէր ներկայանում աշխատանքի եւ հետաձգում էր նախապես ծրագրված հանդիպումներն ու այցերը։

Փորձագետները պնդում են, որ պատճառը նախագահի եւ գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի միջեւ առկա լուրջ տարաձայնություններն են։ Դրանք առավել ակնհայտ դարձան երկու շաբաթ առաջ, երբ Խամենեին պաշտոնում վերականգնեց Ահմադինեժադի կողմից ազատված հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG