Մատչելիության հղումներ

Քադաֆիի որդին եւ թոռները զոհվել են



Լիբիայի իշխանությունները հայտարարում են, թե ՆԱՏՕ֊ի իրականացրած ռմբակոծության հետեւանքով զոհվել են Մուամար Քադաֆիի որդին եւ երեք թոռները: Հաղորդումների համաձայն, ռմբակոծված տանն է եղել նաեւ գնդապետ Քադաֆին, ով, սակայն, ողջ է մնացել։

Պաշտոնական Տրիպոլին պնդում է, թե միջազգային ուժերը նպատակաուղղված գործողություններ են իրականացնում Քադաֆիի ընտանիքի դեմ, մինչդեռ Հյուսիսատլանտյան դաշինքը հերքում է այդ մեղադրանքները:

«Կոնկրետ մարդիկ ռազմական գործողությունների թիրախում չեն»,–֊հայտարարել է ՆԱՏՕ֊ի հրամանատար, գեներալ Շարլ Բուշարը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG