Մատչելիության հղումներ

logo-print

Ոչ պաշտոնական տվյալներով` Սիրիայի անվտանգության ուժերը երեկ 62 մարդու են սպանել


Սիրիայում, իրավապաշտպանների եւ բժիշկների հավաստմամբ, անվտանգության ուժերը երեկ առնվազն վեց տասնյակ մարդու են սպանել՝ հակակառավարական ցույցերի ժամանակ:

Տեղական կազմակերպություններից մեկը պնդում է, թե կարող է նշել բոլոր 62 անձանց անունները, ովքեր սպանվել են Դերաա, Ռուսթուն, Լաթաքիա, Հոմս եւ այլ քաղաքներում՝ նախագահի հրաժարականը պահանջող ցույցերի ընթացքում:

Պաշտոնական աղբյուրները առայժմ այս վիճակագրությունը չեն հաստատում, նշվում է միայն, որ երեկ անվտանգության ուժերի 9 ներկայացուցիչ է սպանվել՝ «ահաբեկչական խմբավորումների» կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG