Մատչելիության հղումներ

logo-print

Լիբիայի ընդդիմությունը մերժում է երկխոսության` Քադաֆիի առաջարկը


Լիբիայում ընդդիմությունը մերժել է երկխոսության գնալու` երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի առաջարկը:

«Գնդապետի համար Լիբիայի պատմության մեջ այլեւս տեղ չկա», - հայտարարել է ընդդիմադիրների ձեւավորած անցումային խորհուրդը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն էր մերժել հրադադար հաստատելու` Քադաֆիի առաջարկը, պահանջելով գնդապետից առաջինը վայր դնել զենքերն ու դադարեցնել պայքարը խաղաղ բնակչության դեմ:

ՆԱՏՕ-ին եւ ընդդիմությանն ուղղված այս առաջարկները Քադաֆին հնչեցրել էր անցած գիշեր՝ Լիբիայի պետական հեռուստատեսության եթերում:

«Խաղաղության դուռը բաց է», - հայտարարել էր գնդապետը՝ միաժամանակ ընդգծելով, որ մտադիր չէ հրաժարական տալ կամ լքել երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG