Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Սերժ Սարգսյանի` ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին


Հայաստանը եւ ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե' երկկողմ, թե' բազմակողմ հարթություններում եւ ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները: Այդ մասին այսօր կայացած հանդիպման ժամանակ ասել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուն:

Հայաստանի նախագահը նշել է, որ նման հանդիպումները լավ առիթ են անդրադառնալու հայ - ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Քեյդենաուն նշել է, որ հայ - ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն, եւ վստահություն է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը` շարունակել աջակցել Սերժ Սարգսյանի` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաեւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG