Մատչելիության հղումներ

Գրքի միջազգային տոնավաճառում ադրբեջանական տաղավարի վրա հսկողություն է սահմանվել


Բուենոս Աիրեսում անցկացվող գրքի միջազգային տոնավաճառին այս տարի առաջին անգամ մասնակցող Ադրբեջանի տաղավարի նկատմամբ նախազգուշական նպատակներով ոստիկանական հսկողություն է սահմանվել: Դա հարյուրավոր տաղավարներից միակն է, որ ունի մշտական ոստիկանական հսկողություն:

Ըստ ադրբեջանական կողմի` քայլը նախազգուշական է, քանի որ հնչել են որոշ սպառնալիքներ ծագումով հայ արգենտինացիների կողմից:

Մինչ տոնավաճառը` Ադրբեջանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, ուր հստակեցվում էր Ալիեւի կառավարության դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Դրանում, մասնավորապես, ասվում էր, որ Հայաստանը ագրեսոր երկիր է, որ գրավել է Ադրբեջանի տարածքները: Ասվում էր նաեւ, որ Երեւանը հին ադրբեջանական քաղաք է:

Այս ամենը վրդովվեցրել է տեղի հայերին:

Հայաստանի տաղավարը գտնվում է ադրբեջանականի դիմաց:


Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Աիրես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG