Մատչելիության հղումներ

Նոր ուսումնական ձեռնարկ` Ցեղասպանության դասավանդման համար


Կրթության ազգային ինստիտուտի եւ գրականագետ, մանկավարժ Ռուբինա Փիրումյանի նախաձեռնությամբ` ստեղծվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնական ձեռնարկ դպրոցների ուսուցիչների համար: Ձեռնարկը բաղկացած է 2 մասից, ուսուցումը ներկայացվում է նաեւ խաղերի ձեւով:

Ցեղասպանության վերաբերյալ տեղակացվածության պակասը եւ մանուկ հասակից երեխայի անտեղյակությունն է պատճառ հանդիսացել, որ մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանը սփյուռքի վարժարանների ու դպրոցների համար կազմել է «Հայոց ցեղասպանություն» մեթոդական էլեկտրոնային ձեռնարկը:

Ռուբինա Փիրումյանի դպրոցական ծրագիրը երեխաներին աստիճանաբար է պատրաստում, հասցնում այն կետին, որ 6-րդ դասարանում նրանց ներկայացվում է ցեղասպանությունը: Այս հարցում հեղինակը մեծամասամբ հիմնվել է հրեա ժողովրդի փորձի վրա:

Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենն ու աշխատակազմը պատրաստվում են վերլուծել դպրոցական դասագրքերն ու հիմք ընդունելով Ռուբինա Փիրումյանի աշխատությունը` փոփոխություններ կատարել գործող ուսումնական ծրագրում:

Նունե Մարտիրոսյան

XS
SM
MD
LG