Մատչելիության հղումներ

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» հասարակական կազմակեպությունների նախաձեռնությամբ Երեւանի կենտրոնում կայացավ «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով ակցիա՝ նվիրված հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Միջոցառմանը միացել էին մայրաքաղաքում եւ մարզերում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ:

Ակցիան շարունակվեց քայլերթով. Առնո Բաբաջանյանի արձանի մոտից մեկնարկած ակցիան ավարտվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում, որտեղ կենտրոնի աջակցությամբ կազմակերպվել էր բացօթյա համերգ:

Համերգի ընթացքում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահոված գործատուների մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված սոցիալական տեսահոլովակները:

XS
SM
MD
LG