Մատչելիության հղումներ

Վրաց սահմանապահները Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների են ձերբակալել


Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը սահմանի ապօրինի հատման փորձի համար ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Սերգեյ Մովսիսյանին:

«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել հայ - վրացական սահմանի «Կրասնի մոստ» հատվածում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, վրաց - թուրքական սահմանին` Սարպիում, ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի Օսման Թուրհանը:

Փաստերի կապակցությամբ քննություն է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG