Մատչելիության հղումներ

Արամ Սիմոնյանը ազատվել է ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել պաշտոնակատար


Այսօր Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը իր դիմումի համաձայն ազատվել է ռեկտորի պաշտոնից եւ նշանակվել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` նախարարի հրամանը միտված է ԵՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի նախատեսվող մրցույթը եւ կառավարման խորհրդի համապատասխան նիստը պատշաճ կազմակերպելուն:

«Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 29-ին, եւ սահմանված կարգով մրցույթի անցկացման ժամկետը համընկնում է ուսումնական տարվա ավարտի եւ ամառային արձակուրդների հետ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG