Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի օդանավերը սխալմամբ ռմբակոծել են ապստամբներին


ՆԱՏՕ-ի օդանավերը երեկ սխալմամբ հարվածներ են հասցրել Միսրաթայում գտնվող ապստամբներին։ 12 մարդ սպանվել է, շուրջ 40-ը վնասվածք է ստացել։

«Պատերազմում պատահում են սխալներ, որոնցից դժվար է խուսափել», - ասել է ապստամբների կազմած Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչ Շամս Էլ Դին Աբդուլմուլլահը։

ՆԱՏՕ-ն միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն դեռ չի տվել։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG