Մատչելիության հղումներ

Քաղաքական բանավեճում հայ երիտասարդները հաղթել են հարեւաններին


Ապրիլի 16-22-ը Թբիլիսիում կայացած «Հարավկովկասյան երիտասարդական քաղաքական բանավեճեր» նախագծին մասնակցել են 4 թիմ Վրաստանից եւ մեկական Հայաստանից ու Ադրբեջանից: Կիսաեզրափակիչ փուլում հաղթելով Վրաստանի թիմին` Հայաստանը ներկայացնող «Համերաշխ Հայաստան» թիմը եզրափակչում պարտության է մատնել նաեւ Ադրբեջանի թիմին:

Բանավեճն ընթացել է ռուսերենով եւ հեռարձակվել է «Կավկազիա» հեռուստաալիքի ուղիղ եթերում, ժյուրիի կազմում փորձագետներ են ընդգրկված եղել: Թեմաները հիմնականում առնչվել են հարավային կովկասի ինտեգրացիային եվրոպական կառույցներին, քաղաքացիական հասարակության կայացմանը եւ այլն:

«Համերաշխ Հայաստան» թիմում չեն եղել կուսակցականներ, թիմի հինգ անդամներից երեքը աղջիկներ են եղել. որպես Կովկասի եվրաինտեգրման ճանապարհ` Հայաստանի թիմը նշել է Կովկասի տուն նախաձեռնության ստեղծումը, անգամ եթե չեն հարթվել տարածաշրջանային հակամարտությունները:

XS
SM
MD
LG